ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։
ՂԵՎՏԱԿԱՆ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանաները՝ Ահարոնի որդիները, զոհասեղանի վրա կրակ թող դնեն և կրակի վրա փայտ դիզեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոն քահանայի որդիները կրակ դնեն զոհասեղանի վրա և փայտեր շարեն կրակի վրա։ |
ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։
ապա փայտ դիզեց զոհասեղանի վրա, կտրատեց զվարակը և դասավորեց զոհասեղանին դրված փայտերի վրա։
Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեց։ Նա Տիրոջը կանչեց, և Տերը լսեց ու պատասխան տվեց նրան՝ երկնքից ողջակեզի զոհասեղանին կրակ իջեցնելով և ողջակեզներն այրելով։
Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, երկնքից կրակ իջավ և լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տաճարը։
Նաև կարգադրեցի, որ սահմանված ժամանակին պատրաստ բերեն ողջակեզների ամբողջ փայտը և առաջին բերքի իրենց բաժինը։ Թող մեր Աստված՝ նա, որ օրհնյալ է հավիտյան, ինձ հիշի արդարությամբ արած իմ բոլոր բարի գործերի համար։ Ամեն։
Քահանան, իբրև հիշատակի բաժին, մի բուռ պիտի առնի նվիրաբերվող նաշիհից՝ նրա վրա դրված յուղով ու կնդրուկով հանդերձ, և դնի զոհասեղանին՝ անուշահոտություն Տիրոջ համար։
Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։
Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։