Մեղքերի զվարակն ու մեղքերի այծը, որոնց արյունը քավություն անելու համար բերված էր սրբարան, պետք է հանեն բանակատեղիից դուրս և դրանք այրեն հրով՝ նրանց կաշիները, նրանց միսն ու նրանց թափոնը։
ՂԵՎՏԱԿԱՆ 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող պոկի քարաճիկը և իր կեղտով նետի զոհասեղանի մոտ գտնվող մոխրակույտի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հանի քարճիկն իր աղբով միասին և այն դեն գցի զոհասեղանի արևելյան կողմում գտնվող մոխրանոցի մեջ։ |
Մեղքերի զվարակն ու մեղքերի այծը, որոնց արյունը քավություն անելու համար բերված էր սրբարան, պետք է հանեն բանակատեղիից դուրս և դրանք այրեն հրով՝ նրանց կաշիները, նրանց միսն ու նրանց թափոնը։
արջառն ամբողջությամբ, թող հանեն բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, և փայտի կրակի վրա թող այրեն այն։ Արջառը պետք է այրվի մոխիրը թափելու վայրում։
Քահանան կտավե պատմուճան թող հագնի և կտավե անդրավարտիք՝ իր մարմնի վրա։ Կրակով այրված ողջակեզի մոխիրը թող հավաքի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մոտ։
Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։
ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործումով՝ Հիսուս Քրիստոսին հնազանդվելու և նրա արյան հեղումով ցողվել-մաքրվելու համար։ Շնորհը և խաղաղությունը թող շատանան ձեզ վրա։