Քո Իսրայել ժողովրդին հավիտյան քեզ ժողովուրդ հաստատեցիր քեզ համար, և դու, ո՜վ Տեր, նրանց համար Աստված եղար։
Հռոմեացիներին 9:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ինչպես որ Օսեեի բերանով է ասում. «Նրան, որ իմ ժողովուրդը չէր, ինձ ժողովուրդ պիտի կոչեմ, և նրան, որ ինձ սիրելի չէր, սիրելի (Ովս. 2.25)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ինչպես որ Օվսեեի միջոցով է ասում. «Նրան, որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կկոչեմ, և որ ինձ սիրելի չէր, սիրելի (Ովս. 2.23)։ |
Քո Իսրայել ժողովրդին հավիտյան քեզ ժողովուրդ հաստատեցիր քեզ համար, և դու, ո՜վ Տեր, նրանց համար Աստված եղար։
Եվ եկա հասա քեզ ու տեսա, որ ժամանակդ հասել էր, ինչպես նաև կուսությունդ խախտողների ժամանակը։ Թևերս քեզ վրա տարածեցի և մերկությունդ ծածկեցի։ Երդում արեցի և ուխտ կապեցի քեզ հետ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմը եղար։
քանի որ Հայրն ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետև դուք սիրեցիք ինձ ու հավատացիք, որ ես Աստծուց ելա։
Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Դուք մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։