Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։
Հռոմեացիներին 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի Օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ Հոգու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու։ |
Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։
Իսկ եթե անթլփատ մեկը պահի Օրենքի կանոնները, նրա անթլփատությունն արդյոք թլփատություն չի՞ համարվի։
Աղաչում եմ, մի՛ ստիպեք, որ երբ մոտ լինեմ, խստությամբ վարվեմ կամ հանդուգն գտնվեմ նրանց նկատմամբ, ովքեր կարծում են, թե մենք մարդկային շարժառիթներով ենք առաջնորդվում։
այժմ ահա հաշտեցրեց իր մարմնով, իր մահվան միջոցով, որպեսզի ձեզ նրա առաջ ներկայացնի մաքուր, անբիծ և անարատ,
երկնքում գրված անդրանիկների հանդիսավոր ժողովին, բոլորի դատավոր Աստծուն, կատարելության հասած արդարների հոգիներին
Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։
Նրան, որ կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ,