Սակայն Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ նրանց վրա, ովքեր չմեղանչեցին Ադամի հանցանքի նմանությամբ, Ադամի, որ նախօրինակն է նրա, որ գալու էր։
Հռոմեացիներին 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առավ և այլևս չի մեռնի, և մահը նրան այլևս չի տիրի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում։ |
Սակայն Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ նրանց վրա, ովքեր չմեղանչեցին Ադամի հանցանքի նմանությամբ, Ադամի, որ նախօրինակն է նրա, որ գալու էր։
Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար։
Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը Հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։
Ուստի և կարող է իր միջոցով Աստծուն մոտեցողներին մեկընդմիշտ փրկել, քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխոս լինելու նրանց համար։
ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։