Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
Հռոմեացիներին 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կամ չգիտե՞ք, թե մենք, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահով մկրտվեցինք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին։ |
Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։
քանի որ մինչ այդ նրանցից և ոչ մեկի վրա Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտվել էին Տեր Հիսուսի անունով։
Չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք. եթե մեղքին՝ մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը՝ արդարության է տանում։
Թե չգիտե՞ք, եղբայրնե՛ր,- Օրենքին գիտակ մարդկանց եմ ասում,- որ Օրենքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ նա ողջ է։
որովհետև մենք ամենքս՝ հրեա թե հեթանոս, ծառա թե ազատ, մեկ Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար, և ամենքս էլ նույն Հոգուց խմեցինք։
Այլապես, ի՞նչ կանեն նրանք, ովքեր մկրտվում են մեռելների փոխարեն, եթե իրոք մեռելները հարություն չեն առնում. ուրեմն ինչո՞ւ են մկրտվում նրանց փոխարեն։
Թե՞ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք,
Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ,
Չգիտե՞ք, որ նրանք, որ տաճարում են պաշտոնավարում, տաճարից էլ կերակրվում են, և նրանք, որ սեղանին են սպասավորում, սեղանից էլ վայելում են։
Չգիտե՞ք, որ եթե մրցասպարեզում վազում են, բոլորն են վազում, բայց միայն մեկն է շահում մրցանակը. այնպե՛ս վազեք, որ հասնեք մրցանակի։
Քննե՛ք ինքներդ ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք։ Փորձե՛ք ինքներդ ձեզ. չգիտե՞ք, որ Քրիստոս Հիսուսը ձեր մեջ է, այլապես ձախողված դուրս կգաք։
Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։
Ըստ նույն օրինակի՝ այժմ փրկում է մկրտությունը (ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված) Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։