Տե՛ր, Աստվա՛ծ մեր, թող քոնը լինենք մենք. քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք, ո՛վ Տեր, և քո անունն ենք տալիս։
Հռոմեացիներին 6:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, մեղքի տիրապետությունից ազատվելով՝ դարձաք արդարության ծառաներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն մեղքից ազատվելով՝ ծառա դարձաք արդարությանը։ |
Տե՛ր, Աստվա՛ծ մեր, թող քոնը լինենք մենք. քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք, ո՛վ Տեր, և քո անունն ենք տալիս։
Ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա, և դու քո դեմ դատաստանի ելնող ամեն մի լեզու պարտության ես մատնելու, նրա հետ նաև քո բոլոր ամբաստանողներին։ Որովհետև Տիրոջ ծառաների համար ժառանգություն կա, և դուք արդար պիտի լինեք իմ առջև»,- ասում է Տերը։
«Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար օծեց ինձ, ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու,
Բայց հիմա, մեղքի տիրապետությունից ազատվելով և Աստծուն ծառա դառնալով՝ ունեք ձեր պտուղը, որ տանում է սրբագործման, և նրա հետևանքը հավիտենական կյանքն է,
որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։
Ապրե՛ք որպես ազատներ և ազատությունն իբրև չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրե՛ք որպես Աստծու ծառաներ։