Հռոմեացիներին 5:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև, ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, նույնպես և մեկ հոգու հնազանդությամբ շատերն արդար պիտի լինեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ |
Ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, և մեղքի միջոցով էլ՝ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին։
Բայց շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև, եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որչա՜փ առավել Աստծու շնորհն ու պարգևը մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով առատացան շատերի մեջ։
Ապա, ուրեմն, ինչպես մեկ հոգու հանցանքով բոլոր մարդիկ դատապարտության ենթարկվեցին, նույնպես և մեկ հոգու արդարությամբ բոլոր մարդիկ կյանքի արդարությանը կհասնեն։
Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։