Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Հռոմեացիներին 4:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ նա չերկմտեց իր հավատի մեջ, թեպետ նայեց իր մարմնին, որ արդեն մեռածի պես էր,- քանի որ շուրջ հարյուր տարեկան էր,- և Սառայի մեռած արգանդին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ հավատի մեջ չթուլացավ՝ իր մարմնին նայելով, որովհետև արդեն մեռածի պես էր՝ գրեթե հարյուր տարեկան լինելով, և ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։

Տես գլուխը



Հռոմեացիներին 4:19
11 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը դեմքը խոնարհեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել»։


Նա ասաց՝ ե՛կ։ Պետրոսը, նավակից իջնելով, քայլեց ջրի վրայով և եկավ Հիսուսի մոտ։


Հիսուսը ձեռքն իսկույն երկարեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։


Իսկ եթե Աստված այդպես է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։


Հիսուսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և մեծ խաղաղություն տիրեց։


Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ էլ որևէ բան անել, որով քո եղբայրը գայթակղվում, կամ սայթաքում, կամ տկարանում է։