Ձեր հայր Աբրահամի՛ն նայեք և Սառայի՛ն, որ ծնեց ձեզ. քանի որ մենակ էր և կանչեցի նրան, օրհնեցի նրան, սիրեցի նրան և բազմացրի նրան։
Հռոմեացիներին 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ի՞նչ կարող ենք ասել, ի՞նչ ձեռք բերեց Աբրահամը՝ ըստ մարմնի մեր նախահայրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ ի՞նչ ասենք մեր նախահոր՝ Աբրահամի մասին. ի՞նչ ձեռք բերեց նա ըստ մարմնի։ |
Ձեր հայր Աբրահամի՛ն նայեք և Սառայի՛ն, որ ծնեց ձեզ. քանի որ մենակ էր և կանչեցի նրան, օրհնեցի նրան, սիրեցի նրան և բազմացրի նրան։
և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։
Այսուհետև ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. “Մենք իբրև հայր ունենք Աբրահամին”։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։
Նրան պատասխանեցին. «Աբրահամի որդիներ ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպե՞ս ես ասում, թե՝ ազատ կլինեք»։
Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռավ. մեռան նաև մարգարեները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղն ես դնում»։
Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր և ձեր մեջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։
Իսկ եթե մեր անիրավությունը ցայտուն է դարձնում Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե անարդար է Աստված, որ բարկությունն է ցույց տալիս։ Խոսում եմ մարդկային ձևով։
Դրա համար էլ ժառանգ լինելը հավատից է, որպեսզի դա ըստ շնորհի լինի և խոստումն ի զորու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն նրա համար, որ հիմնվում է Օրենքի վրա, այլև նրա համար, որ հիմնվում է Աբրահամի հավատի վրա։ Նա է մեր ամենքի հայրը,
Արդ ի՞նչ ասենք, Օրենքը մե՞ղք է։ Քա՛վ լիցի։ Բայց մեղքը չէի ճանաչի, եթե ոչ Օրենքի միջոցով, և ցանկությունը չէի ճանաչի, եթե Օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։
Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։