Հռոմեացիներին 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ արդ, եթե ոմանք հավատարիմ չմնացին, մի՞թե նրանց անհավատարմությունը Աստծու հավատարմությունը խափանեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն ի՞նչ. եթե ոմանք հավատարիմ չմնացին, մի՞թե նրանց անհավատարմությունն Աստծու հավատարմությունը կխափանի։ |
այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։
Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։
Բայց ոչ բոլորը հնազանդ եղան ավետարանին։ Եսային ասում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր քարոզությանը»։
Հնարավոր չէ, որ Աստծու խոսքը ձախողվի. որովհետև ոչ բոլորը, որ Իսրայելից են, իսրայելացի են,
Եվ մենք ամենքս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում փառքից փառք, ինչպես Տիրոջ Հոգով։
Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,
քանզի ավետված է, ինչպես և նրանց։ Բայց խոսքը լսելը օգտակար չեղավ անապատում եղողներին, որոնք հավատով չլսեցին այն։
Իսրայելը երկու մասի է բաժանվելու, և Տերն իր խոսքից հետ չի դառնալու ու չի զղջալու, քանի որ նա մարդ չէ, որ զղջա։ Նա սպառնացող է»։