Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։
Հռոմեացիներին 3:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ընդունում ենք, որ մարդն արդարանում է հավատով, օրենքի գործերից անկախ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև կարծում ենք, որ մարդը հավատով է արդարանում՝ անկախ օրենքի գործերից։ |
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։
Քանզի այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, հավիտենական կյանք կունենա. և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ»։
ապացույց իր արդարության ներկա ժամանակում՝ ցույց տալով, որ ինքն արդար է և արդարացնում է նրան, ով հավատում է Հիսուսին։
Իսկ ով գործ չի անում, բայց հավատում է նրան, ով արդարացնում է մեղավորին, նրա հավատը համարվում է արդարություն։
Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը,
Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին։ Բայց մեղքերից լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։
գիտենք, որ մարդ չի փրկվել Օրենքի հրահանգները կատարելով, այլ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հանդեպ հավատով և ոչ թե Օրենքի հրահանգների կատարումով, որովհետև ոչ ոք չի արդարանալու Օրենքից բխող գործերով։
Այսպիսով Օրենքը մեզ համար դաստիարակ եղավ՝ մեզ առաջնորդելով դեպի Քրիստոս Հիսուսը, որպեսզի հավատով արդարանանք։
Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով էր արդարացնելու, նախապես խոստացավ Աբրահամին, թե՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու» (Ծնն. 12.3)։
և գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ Օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց՝ հիմնված հավատի վրա։
Բայց մեկը թերևս ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։