Հռոմեացիներին 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր, բարի գործերի մեջ հարատևելով, փառք, պատիվ և անմահություն են փնտրում, |
անիրավությունից իր ձեռքը հետ պահի, վաշխ ու տոկոս չառնի, արդարություն գործի, իմ հրամաններով ընթանա, նա իր հոր անիրավությունների համար չպիտի մեռնի, այլ հաստատապես պիտի ապրի։
Իսկ պարարտ հողի վրա ընկածները նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը՝ ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս»։
Ով հնձում է, վարձ է ստանում ու հավիտենական կյանքի համար պտուղ է կուտակում, որպեսզի սերմանողն ու հնձողը հավասարապես ցնծան։
Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որ միակ Աստծուց է։
իսկ փառք, պատիվ և խաղաղություն նրա վրա, որ բարիք է գործում, նախ՝ հրեային և ապա՝ հեթանոսին.
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքներն անհամեմատելի են գալիք փառքի հետ, որ մեզ է հայտնվելու։
որպեսզի իր փառքի մեծությունը հայտնի դարձնի ողորմության արժանի անոթների վրա, որոնց նախապատրաստեց փառքի համար։
Ճիշտ այդպես է նաև մեռելների հարությունը. հողի մեջ է դրվում եղծելի վիճակում և հարություն առնում անեղծ.
Այն եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել Աստծու թագավորությունը. եղծելին չի կարող ժառանգել անեղծությունը։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
Աստված ուզեց ցույց տալ նրանց այդ խորհրդի փառավոր հարստությունը հեթանոսների մեջ, այսինքն՝ Քրիստոսը՝ փառքի հույսը, ձեր մեջ։
Հավիտենականության Թագավորին, անեղծ ու անտեսանելի միակ Աստծուն փա՜ռք և պատի՜վ հավիտյանս հավիտենից. ամեն։
Բայց այդ շնորհը հայտնվեց այժմ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երևումով. նա կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով,
Նրան հրեշտակներից մի փոքր ցած իջեցրիր. փառքով և պատվով պսակեցիր նրան և քո ձեռքերի գործերի վրա կարգեցիր նրան։
Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանվեք նրանց, որ հավատով և համբերությամբ ժառանգեցին խոստումները։