Ասափի՝ իմաստության երգ Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ. Քո սրտմտությունը սաստկացավ քո արոտի ոչխարների վրա։
Հռոմեացիներին 2:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարև հրեան նա չէ, որ արտաքուստ է այդպիսին երևում, և թլփատությունն այն չէ, որ մարմնով է տեսանելի. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև հրեան նա չէ, ով արտաքուստ է երևում, և թլփատությունն այն չէ, որ մարմնով է հայտնի. |
Ասափի՝ իմաստության երգ Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ. Քո սրտմտությունը սաստկացավ քո արոտի ոչխարների վրա։
Հուդայի մարդի՛կ և Երուսաղեմի բնակիչնե՛ր, ձեր Աստծո՛ւ համար թլփատվեք, ձեր սրտի անթլփատությո՛ւնը թլփատեք, որովհետև գուցե ձեր չար գործերի պատճառով իմ բարկությունն իբրև հուր ելնի ու բորբոքվի, և մեկը չգտնվի, որ հանգցնի այն»։
Եգիպտոսին և Հուդայի երկրին, եդովմացիներին ու ամովնացիներին, մովաբացիներին և երեսներն ածիլած բոլոր անապատաբնակներին, որովհետև բոլոր ազգերն անթլփատ են մարմնով, իսկ ողջ Իսրայելն անթլփատ է իր սրտով»։
և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։
Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։
Ուստի հիշեցե՛ք, որ մի ժամանակ դուք հեթանոս էիք մարմնով, որ անթլփատություն է կոչվում՝ մարմնի վրա ձեռքով կատարված թլփատության համեմատ,
Ըստ նույն օրինակի՝ այժմ փրկում է մկրտությունը (ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված) Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։
տեսա քո գործերը, նեղությունը և աղքատությունը (բայց դու արիացի՛ր), նաև հայհոյությունը նրանց, որ իրենց մասին ասում էին, թե հրեաներ են, բայց այլ բան չէին, քան սատանայի ժողովարան։