Չէ՞ որ նա ասաց ինձ՝ “Իմ քույրն է”, իսկ սա ասաց ինձ՝ “Իմ եղբայրն է”։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։
Հռոմեացիներին 2:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ցույց են տալիս, որ Աստծու օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայությամբ և իրենց դատողություններով, որ միմյանց մեղադրում կամ արդարացնում են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված՝ իրենց խղճի վկայությամբ, և իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։ |
Չէ՞ որ նա ասաց ինձ՝ “Իմ քույրն է”, իսկ սա ասաց ինձ՝ “Իմ եղբայրն է”։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։
Արքան ասաց Սեմեիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարությունը, որ արել ես իմ հայր Դավթի նկատմամբ։
Եվ արդարության ձայնին անսալով՝ չեմ հրաժարվի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ։
Քանզի ծառան շատ անգամ քեզ կարող է վատություն անել և շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։
Այս լսելով՝ մեկ առ մեկ՝ մեծից փոքր, ելան գնացին։ Մնացին միայն Հիսուսն ու նրա առաջ կանգնած կինը։
Պողոսը, հայացքն ուղղելով ատյանին, ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտությամբ եմ ապրել Աստծու առաջ մինչև այսօր»։
Այսպես ուրեմն, երբ հեթանոսները, որ Օրենքը չունեն, բնականորեն են Օրենքի պահանջները կատարում, նրանք, Օրենքը չունենալով, իրենք իրենց համար օրենք են։
Եվ մարմնով անթլփատը, Օրենքը գործադրելով, կդատի քեզ, որ Օրենքի գրով ու թլփատությամբ հանցավոր ես Օրենքի դեմ։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Արդ, գիտենալով Տիրոջ երկյուղի չափը՝ փորձում ենք համոզել մարդկանց, սակայն հայտնի ենք Աստծու առաջ. բայց ես հույս ունեմ, որ ձեր խղճի առաջ էլ հայտնի կլինենք։
Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի ու անհավատների համար ոչինչ մաքուր չէ։ Նրանց միտքն ու խիղճը պղծված են։