Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։
Հռոմեացիներին 15:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևաբար, ընդունե՛ք միմյանց, ինչպես որ Քրիստոսն ընդունեց ձեզ Աստծու փառքի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։ |
Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։
«Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»։
Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին և ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։
և ասաց նրանց. «Ով այս մանկանն ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ»։
Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք,
Իսկ հեթանոսներն Աստծուն փառավորում են նրա ողորմության համար, ինչպես գրված է. «Դրա համար էլ գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի երգեմ քո անվան համար» (Բ Թագ. 22.50, Սաղ. 17(18).49)։
որի միջոցով հավատով ընդունեցինք այն շնորհը, որի մեջ կանք, և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։
լուսավոր դարձնի ձեր սրտի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին հրավիրեց ձեզ, ինչքա՜ն ճոխ է նրա փառավոր ժառանգությունը սրբերի մեջ,
հանդուրժելով միմյանց, ներելով փոխադարձաբար, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի։ Ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, այնպես էլ դուք ներե՛ք իրար։