Հռոմեացիներին 15:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեզնից յուրաքանչյուրը թող ընկերոջը հաճելի լինի բարի գործերի մեջ՝ նրան ամրապնդելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեզանից ամեն մեկը թող ընկերոջը հաճելի լինի բարին գործելու մեջ՝ նրան ամրապնդելու համար։ |
Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է։ Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ ամրացնում է։
ճիշտ ինչպես ես եմ ամեն բանում հաճելի լինում բոլորին։ Ոչ թե իմ օգուտն եմ փնտրում, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։
անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում,
Արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։
Իսկ ով մարգարեանում է, մարդկանց հետ է խոսում՝ նրանց հավատն ամրապնդելու, մխիթարելու և սփոփելու համար։
Դարձյալ կարծում եք, թե մենք ամեն կերպ մե՞զ ենք պաշտպանում ձեր առջև։ Աստծու առաջ է, Քրիստոսով, որ խոսում ենք. ամեն ինչ, սիրելինե՛ր, ձեր շինության համար է։
Ուրախ ենք, երբ մենք տկարանում ենք, իսկ դուք զորավոր եք դառնում։ Հենց դրա համար էլ աղոթում ենք, որ դուք հաստատուն լինեք։
Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։