Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
Հռոմեացիներին 14:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու ինչո՞ւ ես դատում քո եղբորը կամ ինչո՞ւ ես արհամարհում քո եղբորը, քանի որ ամենքս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առջև, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դու ինչո՞ւ ես քո եղբորը դատում կամ ինչո՞ւ ես քո եղբորն անարգում. որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև ենք կանգնելու։ |
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
Որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց բոլոր թաքուն գործերի համար, չար թե բարի։
Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։
Հերովդեսն էլ իր զորականների հետ արհամարհեց նրան և ծիծաղելով նրա վրա՝ սպիտակ զգեստներ հագցնել տվեց նրան ու վերստին հանձնեց, որ նրան տանեն Պիղատոսի մոտ։
Եվ նա պատվիրեց մեզ քարոզել ժողովրդին և վկայություն տալ, որ ինքն է Աստծուց սահմանված դատավորը, որ դատելու է կենդանիներին և մեռածներին։
Քանզի սահմանել է մի օր, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով։
Այսպես կլինի այն օրը, երբ Աստված կդատի մարդկանց գաղտնիքները Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իմ ավետարանի։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։
որովհետև մենք ամենքս էլ Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ստանա նախկինում իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը։