Հռոմեացիներին 11:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես որ դուք մի ժամանակ անհնազանդ էիք Աստծուն և հիմա ողորմություն գտաք նրանց անհնազանդությամբ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես որ դուք էլ մի ժամանակ Աստծուն չէիք հնազանդվում, իսկ հիմա նրանց անհնազանդությամբ ողորմություն եք գտել, |
այնպես էլ նրանք հիմա անհնազանդ եղան ձեր գտած ողորմության պատճառով, որպեսզի իրենք ևս ողորմություն գտնեն։
Իսկ հեթանոսներն Աստծուն փառավորում են նրա ողորմության համար, ինչպես գրված է. «Դրա համար էլ գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի երգեմ քո անվան համար» (Բ Թագ. 22.50, Սաղ. 17(18).49)։
Ինչ վերաբերում է կույսերին, ապա Տիրոջից հրաման չունեմ, բայց ես՝ որպես Տիրոջից ողորմություն գտած մեկը, որին կարելի է վստահել, այս խրատն եմ տալիս։
Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, ավանդում եմ քեզ հետևյալ պատվերը՝ համաձայն այն մարգարեությունների, որոնք սկզբից եղել են քեզ համար, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը,
Դուք մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։