Չէ՞ որ քո ծառան մանկությունից ի վեր երկյուղ է կրում Տիրոջից։ Մի՞թե չեն պատմել իմ տիրոջը, որ երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, ես Տիրոջ մարգարեներից հարյուր հոգի՝ հիսուն-հիսուն թաքցրել եմ տարբեր այրերում, նրանց կերակրել հացով ու ջրով։
Հռոմեացիներին 11:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Տե՛ր, կոտորեցին քո մարգարեներին և կործանեցին քո զոհասեղանները. միայն ես մնացի, և իմ կյանքն են ուզում» (հմմտ. Գ Թագ. 19.10)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Տե՛ր, քո մարգարեներին կոտորեցին ու քո զոհասեղանները կործանեցին. միայն ես մնացի, և իմ կյանքն են ուզում» (հմմտ. Գ Թագ. 19.10)։ |
Չէ՞ որ քո ծառան մանկությունից ի վեր երկյուղ է կրում Տիրոջից։ Մի՞թե չեն պատմել իմ տիրոջը, որ երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, ես Տիրոջ մարգարեներից հարյուր հոգի՝ հիսուն-հիսուն թաքցրել եմ տարբեր այրերում, նրանց կերակրել հացով ու ջրով։
երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, Աբդիուն հարյուր մարգարեի տարավ և նրանց հիսուն-հիսուն թաքցրեց այրերում և կերակրեց նրանց հացով ու ջրով։
և հեռացան ու մերժեցին քեզ, երես դարձրին քո օրենքներից, կոտորեցին քո մարգարեներին, որոնք քարոզում էին նրանց՝ քեզ վերադառնալ, և քո առջև մեծ անօրենություններ գործեցին։
Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերավ ձեր մարգարեներին, առյուծի պես հոշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։