Հռոմեացիներին 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը և աղոթքն առ Աստված նրանց համար են, որպեսզի փրկվեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագն ու աղոթքն Աստծուն նրանց համար են, որպեսզի փրկվեն։ |
Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որոնց քո անձով երդվեցիր, խոսեցիր նրանց հետ՝ ասելով. “Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը”։ Եվ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զավակներին, թող հավիտյան տիրեն դրան»։
Իսկ ես քո հետևից գալով չհոգնեցի և մարդու օրվան չցանկացա։ Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից ելնում է, այդ լինում է քո ներկայությամբ։
արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։
«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին. քանի՜ անգամ կամեցա հավաքել քո որդիներին, ինչպես հավը իր ձագերին՝ թևերի տակ, բայց դու չկամեցար։
ինչպես որ գրված է. «Ահա Սիոնի մեջ դնում եմ քար գայթակղության և ժայռ գլորման, և ամեն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու» (հմմտ. Ես. 28.16)։
Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։
«Զղջացել եմ, որ թագավոր դարձրի Սավուղին, քանի որ ինձնից շուռ եկավ և իմ խոսքերը չպահեց»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշերն աղոթեց Տիրոջը։
Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս չտեսավ Սավուղին, քանի որ Սամուելը Սավուղի համար սուգ էր անում։ Եվ Տերը զղջացել էր, որ Սավուղին թագավոր էր դարձրել Իսրայելի վրա։