Հուդա 1:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կուզենայի ձեզ հիշեցնել,- թեև դուք այդ բոլորը գիտեք,- որ Աստված նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից, իսկ հետո կորստյան մատնեց անհավատներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ ես կամենում եմ հիշեցնել ձեզ, թեև արդեն այս բոլորը գիտեք, որ Տերը ժողովրդին Եգիպտոսի երկրից փրկեց և հետո անհավատներին կորստյան մատնեց։ |
Բայց որոշ չափով ավելի համարձակ գրեցի ձեզ, եղբայրնե՛ր, ասես հիշեցնելու ձեզ այն շնորհի համար, որ տրված է ինձ Աստծուց՝
Քանզի ովքե՞ր էին, որ լսեցին և դառնացրին նրան. չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր Մովսեսի միջոցով դուրս էին եկել Եգիպտոսից։
Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ նամակը, որով հիշեցման համար, ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում.
Գրեցի ձեզ ոչ թե որովհետև ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն. գիտեք նաև այն, որ ամեն ստախոսություն ճշմարտությունից չէ։