Եվ քո բոլոր ծառաները պիտի գան ինձ մոտ և երկրպագեն ինձ ու ասեն. “Ելի՛ր դու և քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում”։ Եվ այդ ժամանակ կելնենք»։ Մովսեսը խիստ զայրացած ելավ փարավոնի մոտից։
Հայտնություն 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն, և ստում են։ Պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա քեզ եմ տալիս սատանայի ժողովարան եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեա են, բայց չեն, այլ ստում են։ Նրանց այնպես պիտի անեմ, որ գան և երկրպագություն անեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես քեզ սիրեցի։ |
Եվ քո բոլոր ծառաները պիտի գան ինձ մոտ և երկրպագեն ինձ ու ասեն. “Ելի՛ր դու և քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում”։ Եվ այդ ժամանակ կելնենք»։ Մովսեսը խիստ զայրացած ելավ փարավոնի մոտից։
Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառավորվեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կտամ քո փոխարեն, իշխաններ՝ քո գլխի դիմաց։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առևտուրը և սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն և քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայված՝ քո հետևից պիտի շրջեն և քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն և ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետև Աստված քո մեջ է, ու պիտի ասեն՝ “Ուրիշ Աստված չկա, քեզնից բացի”»։
Թագավորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու և լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, ու ինձ ապավինողները չպիտի ամաչեն։
Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ՝ Իսրայելի Սրբի քաղաք։
Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ։ Եվ աշխարհն իմանա, որ դու ուղարկեցիր ինձ։ Ես սիրեցի նրանց, ինչպես դու ինձ սիրեցիր։
տեսա քո գործերը, նեղությունը և աղքատությունը (բայց դու արիացի՛ր), նաև հայհոյությունը նրանց, որ իրենց մասին ասում էին, թե հրեաներ են, բայց այլ բան չէին, քան սատանայի ժողովարան։
Այնպես պիտի լինի, որ քո տնից ով կենդանի մնա, մի արծաթի չնչին կտորի և մի նկանակ հացի համար գա նրան երկրպագելու և ասի. “Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտո՛ն տուր, որ մի պատառ հաց ուտեմ”»։