Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Հայտնություն 2:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ նրանց ժամանակ տվեցի ապաշխարելու իրենց պոռնկության համար, բայց չապաշխարեցին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշխարեց։

Տես գլուխը



Հայտնություն 2:21
9 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե Աստված, իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել ուզենալով, մեծ համբերատարությամբ համբերեց բարկության արժանի անոթների հանդեպ, որոնք պատրաստ էին կորստի համար,


որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից։


Եվ մեր Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ գրեց ձեզ՝ ըստ իրեն շնորհված իմաստության,


Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։


Բայց իրենց ցավերի ու ախտերի պատճառով երկնքի Աստծուն էին հայհոյում և չէին ապաշխարում իրենց գործերից։


Եվ նրան թույլատրվեց մարդկանց խորշակահար անել կրակով, և մարդիկ այրվեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանություն ունի այս պատուհասների վրա, սակայն չապաշխարեցին ու չփառաբանեցին Աստծուն։