Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Հայտնություն 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա իր ձեռքում ուներ մի բացված գրքույկ. աջ ոտքը դրեց ծովի վրա, իսկ ձախը՝ ցամաքի վրա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա իր ձեռքին մի բացված գրքույկ ուներ։ Աջ ոտքը ծովի վրա դրեց, ձախը՝ ցամաքի։

Տես գլուխը



Հայտնություն 10:2
13 Խաչաձեւ Հղումներ  

Խնդրի՛ր ինձանից, Եվ հեթանոսներին քեզ կտամ իբրև ժառանգություն, Եվ իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում։


Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։


Արևմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արևելքում՝ նրա փառավոր անունից։ Բարկությունը գետի պես ուժգնորեն պիտի գա Տիրոջից, կատաղորեն վրա պիտի հասնի։


Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։


Եվ այն հրեշտակը, որին տեսել էի, և որն իր ոտքը դրել էր ծովի ու ցամաքի վրա, իր աջ ձեռքը երկինք բարձրացրեց


Տեսա նաև, որ Գառը բացեց յոթ կնիքներից մեկը. և չորս կենդանիներից մեկից լսեցի որոտի նման մի ձայն, որ ասում էր՝ արի՛։


Եվ երբ բացեց երկրորդ կնիքը, մի ձայն լսեցի երկրորդ կենդանուց, որ ասում էր՝ արի՛։