Երանելի է այն մարդը, որ կլսի ինձ, և այն մարդը, որ կպահի իմ ճանապարհները, իմ դռների մոտ հարատև կտքնի և կպահպանի իմ դռների մուտքերը։
Հայտնություն 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երանի՜ նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը և ով լսում ու պահում է այն, ինչ որ գրված է դրա մեջ, որովհետև մոտ է ժամանակը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը և ով լսում ու պահում է այն, ինչ գրված է դրա մեջ, որովհետև ժամանակը մոտ է։ |
Երանելի է այն մարդը, որ կլսի ինձ, և այն մարդը, որ կպահի իմ ճանապարհները, իմ դռների մոտ հարատև կտքնի և կպահպանի իմ դռների մուտքերը։
«Արդ, երբ տեսնեք “ավերածության պղծությունը”, որ տեղադրված կլինի սուրբ վայրում, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա),
Եվ սա իմացե՛ք ժամանակի առումով, որովհետև ճիշտ ժամանակն է քնից արթնանալու, որովհետև փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ հավատացինք։
Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ։ Ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը։
Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։
Եվ դարձյալ ասաց ինձ. «Այս գրքի մարգարեության խոսքերը կնքված մի՛ պահիր, քանզի ժամանակը մոտ է։
Ահա շուտով պիտի գամ, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի։