Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի հավաքված չլինեք ձեր դատապարտության համար։ Իսկ մյուս հարցերը, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։
Հակոբոս 5:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն բանից առաջ, եղբայրե՛ր իմ, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր «այո»-ն «այո» թող լինի, և «ոչ»-ը՝ «ոչ», որպեսզի դատաստանի տակ չընկնեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ մի ուրիշ երդումով։ Բայց ձեր «այո»-ն՝ «այո», և «ոչ»-ը «ոչ» թող լինի, որ դատաստանի տակ չընկնեք։ |
Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի հավաքված չլինեք ձեր դատապարտության համար։ Իսկ մյուս հարցերը, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։
Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։
Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր գործերի հաջողության և քո առողջության համար. այնպես, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։