Հակոբոս 4:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով գիտի, թե ի՛նչ է բարեգործությունը, և բարիք չի անում, նրա համար դա մեղք է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ ով բարին իմանա ու չանի, նրա համար մեղք է։ |
Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա։
Հիսուսը նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք՝ “Տեսնում ենք, և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում”»։
Իմանալով Աստծու դատաստանը, որ ովքեր այսպիսի բաներ են անում, արժանի են մահվան, ոչ միայն իրենք են շարունակում անել, այլև հավանություն են տալիս անողներին։
Ուրեմն բարի՞ն ինձ մահ պատճառեց։ Քա՛վ լիցի. բայց մեղքը, որ մեղք երևալով ինձ մահ պատճառեց՝ օգտագործելով բարին, որպեսզի մեղքը չափազանց մեղավոր լինի պատվիրանի միջոցով։
քանի որ ավելի լավ էր նրանց համար, եթե բնավ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քանի որ ճանաչեցին և հետ կանգնեցին նրանց ավանդված սուրբ պատվիրանից։