ՀՌՈՒԹ 4:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ովբեդը ծնեց Հեսսեին, Հեսսեն ծնեց Դավթին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ովբեդը ծնեց Հեսսեին, Հեսսեն ծնեց Դավթին։ |
Դրացիները նրան անուն տվեցին և ասացին. «Նոոմինի համար որդի ծնվեց»։ Նրա անունը Ովբեդ դրեցին։ Նա Դավթի հոր՝ Հեսսեի հայրն է։
Արիմաթեմ-Սիփայից՝ Եփրեմի լեռից, Եղկանա անունով Եփրեմի Նասիբում մի մարդ էր ապրում։ Նա Թովկիի որդի Հեղիի որդի Հերեմիելի որդին էր։
Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։
Հուդայի երկրի Բեթղեհեմ քաղաքից եփրաթացի մի մարդու որդի կար Հեսսե անունով։ Հեսսեն ութ որդի ուներ։ Սավուղի օրոք նա ծերության հասած մարդ էր։