Երբ սա ձեռքը հետ տարավ, անմիջապես դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչպե՞ս, քո՞ շնորհիվ ճեղքվեց պատնեշը»։ Եվ նրան անվանեց Փարես։
ՀՌՈՒԹ 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն զավակների շնորհիվ, որ Տերը քեզ կտա այդ աղջկանից, քո տունը թող դառնա Փարեսի տան նման, որին Թամարը ծնեց Հուդայի համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ քո տունը Փարեսի տան պես լինի, և այն սերնդից, որ Թամարը ծնեց Հուդայի համար, թող Տերը քեզ զավակ տա այս նորահասակ կնոջից»։ |
Երբ սա ձեռքը հետ տարավ, անմիջապես դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչպե՞ս, քո՞ շնորհիվ ճեղքվեց պատնեշը»։ Եվ նրան անվանեց Փարես։
Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։
Նրա հարս Թամարը նրա համար ծնեց Փարեսին ու Զարային։ Հուդայի բոլոր որդիները թվով հինգն էին։
Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,
Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Տիրոջը նվիրած քո այս մանկան փոխարեն Տերն այդ կնոջից թող քեզ զավակներ պարգևի»։ Եվ Եղկանան գնաց իր բնակավայրը։