Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՌՈՒԹ 2:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Թող քո աչքերը լինեն այն արտի վրա, որտեղ հունձ են անում, և նրանց հետևից գնա։ Ահա ես պատվիրել եմ իմ պատանիներին, որ քեզ չդիպչեն։ Եթե ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր այդ պատանիների հանած ջրից»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թող աչքդ նրանց հնձած արտի վրա լինի, և գնա՛ նրանց ետևից. ահա պատանիներին պատվիրել եմ, որ քեզ չդիպչեն, և երբ ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր պատանիների դուրս քաշած ջրից»։

Տես գլուխը



ՀՌՈՒԹ 2:9
11 Խաչաձեւ Հղումներ  

Աստված երազի մեջ ասաց նրան. «Իմանալով, որ դու մաքուր սրտով ես այդ արել, պահեցի քեզ, որ չմեղանչես իմ դեմ, և այդ պատճառով էլ թույլ չտվեցի, որ մերձենաս նրան։


Ո՛վ բարեկամներ, ողորմե՛ք ինձ, ողորմե՛ք ինձ, քանի որ Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս։


Նրանց տվեց իրենց խնդրածը Եվ լիություն ուղարկեց նրանց անձանց։


այդպես էլ ով մտնի ամուսնացած կնոջ մոտ. առանց պատժի չի մնա, և ոչ ոք չի արդարանա, ով մերձենա նրան։


Եվ ով այս փոքրիկներից մեկին թեկուզ մի բաժակ սառը ջուր տա խմելու՝ իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի»։


Այժմ այն մասին, որ գրել էիք ինձ, թե լավ է, որ տղամարդը կնոջ չդիպչի։


Գիտենք, որ Աստծուց ծնվածը չի մեղանչում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։


Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագություն արեց ու ասաց. «Ինչի՞ց է, որ քո բարեհաճությանն արժանացա, և դու ուշադրություն դարձրիր ինձ վրա, թեև ես մի օտար կին եմ»։


Բոոսն ասաց Հռութին. «Լսի՛ր, աղջի՛կս, հասկ հավաքելու համար ուրիշ տեղ, ուրիշի արտը չգնաս, այստեղից ոչ մի տեղ չգնաս, այլ հենց այստեղ, ինձ ծառայող աղջիկների հե՛տ եղիր։