Ծառաները մոտեցան նրան ու ասացին. «Հա՛յր, եթե մարգարեն դժվար բան խնդրեր, չպե՞տք է կատարեիր։ Նա միայն ասաց՝ “Լվացվի՛ր ու կմաքրվես”»։
ՀՌՈՒԹ 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոոսն ասաց Հռութին. «Լսի՛ր, աղջի՛կս, հասկ հավաքելու համար ուրիշ տեղ, ուրիշի արտը չգնաս, այստեղից ոչ մի տեղ չգնաս, այլ հենց այստեղ, ինձ ծառայող աղջիկների հե՛տ եղիր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Բոոսն ասաց Հռութին. «Ահա, աղջի՛կս, հասկ հավաքելու համար ուրիշի արտը չգնաս և այստեղից էլ չհեռանաս, այլ կմնաս այստեղ՝ իմ աղջիկների մոտ։ |
Ծառաները մոտեցան նրան ու ասացին. «Հա՛յր, եթե մարգարեն դժվար բան խնդրեր, չպե՞տք է կատարեիր։ Նա միայն ասաց՝ “Լվացվի՛ր ու կմաքրվես”»։
Ձեր դաշտերի հունձը հնձելիս մինչև վերջ մի՛ հնձեք և հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հավաքեք։
Ահա մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր անկողնու մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, ասաց անդամալույծին. «Թող քո մեղքերը ներվեն քեզ»։
Իսկ Հիսուսը, երբ շրջվեց և տեսավ նրան, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Այդ ժամից կինն առողջացավ։
Այսուհետև, եղբայրնե՛ր, խորհե՛ք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են։
Նա ասաց. “Թող հնձվորների հետևից հասկաքաղ անեմ և խուրձերից ընկածները հավաքեմ”։ Եկել ու մնացել է այստեղ առավոտից մինչև այժմ, մի փոքր դադար էլ չտվեց այս արտում»։
Թող քո աչքերը լինեն այն արտի վրա, որտեղ հունձ են անում, և նրանց հետևից գնա։ Ահա ես պատվիրել եմ իմ պատանիներին, որ քեզ չդիպչեն։ Եթե ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր այդ պատանիների հանած ջրից»։
Տերը կրկին կանչեց. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելը վեր կացավ, երկրորդ անգամ գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կ իմ, վերադարձի՛ր ու քնի՛ր»։