Ձեր դաշտերի հունձը հնձելիս մինչև վերջ մի՛ հնձեք և հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հավաքեք։
ՀՌՈՒԹ 2:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա վեր կացավ հասկ հավաքելու։ Բոոսն իր պատանիներին պատվիրեց և ասաց. «Թող խուրձերի միջից էլ հավաքի, մի՛ ամաչեցրեք նրան, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ վեր կացավ հասկ հավաքելու, Բոոսն իր պատանիներին պատվիրեց՝ ասելով. «Թողեք՝ խրձերի միջից էլ հավաքի, և մի՛ ամաչեցրեք նրան։ |
Ձեր դաշտերի հունձը հնձելիս մինչև վերջ մի՛ հնձեք և հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հավաքեք։
Եվ երբ հնձեք ձեր արտերի հունձը, կրկին չվերադառնաք չհնձվածը հնձելու կամ հնձի ժամանակ ընկած հասկերը հավաքելու համար, այլ դրանք աղքատին ու պանդուխտին թողեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։
Բոոսը նրան ասաց. «Ահա ճաշի ժամ է, մոտեցի՛ր այստեղ, կե՛ր հացից և պատառդ թաթախի՛ր քացախահյութի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների կողքին, Բոոսը նրա առջև փոխինձ դրեց, նա կերավ, հագեցավ և մնացորդ թողեց։
այլ տարե՛ք, կուտակված խրձերից էլ նրա առաջը գցե՛ք, թո՛ւյլ տվեք ուտի և հասկ հավաքի, մի՛ հանդիմանեք նրան»։