Աբրահամը, բարձրացնելով աչքերը, տեսավ իր դիմաց կանգնած երեք տղամարդկանց։ Նրանց տեսնելուն պես իր վրանի մուտքից ընդառաջ գնաց նրանց, մինչև գետին խոնարհվեց
ՀՌՈՒԹ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագություն արեց ու ասաց. «Ինչի՞ց է, որ քո բարեհաճությանն արժանացա, և դու ուշադրություն դարձրիր ինձ վրա, թեև ես մի օտար կին եմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին երկրպագելով՝ նրան ասաց. «Ինչի՞ց է, որ ես շնորհ եմ գտել քո աչքերի առաջ, և դու ճանաչում ես ինձ. չէ՞ որ ես մի օտար կին եմ»։ |
Աբրահամը, բարձրացնելով աչքերը, տեսավ իր դիմաց կանգնած երեք տղամարդկանց։ Նրանց տեսնելուն պես իր վրանի մուտքից ընդառաջ գնաց նրանց, մինչև գետին խոնարհվեց
Իսկ նա՝ քո ծառան, տե՛ր իմ արքա, քեզ մոտ ինձ զրպարտել է։ Տե՛ր իմ արքա, որպես Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։ Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է.
Դավիթ արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։
Մեմփիբոսթեն մինչև գետին խոնարհվեց և ասաց. «Քո ծառան ո՞վ է, որ մի մեռյալ շան վրա, ինչպիսին ես եմ, ուշադրություն ես դարձնում»։
Ձեր երկրի տեղաբնակի պե՛ս ընդունեք նրան, և եկվորը թող բնակվի ձեզ մոտ։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ պանդուխտ եղաք եգիպտացիների երկրում։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք,
որովհետև նա նկատեց իր աղախնի խոնարհ վիճակը։ Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի պիտի տան,
Բոոսը պատասխան տվեց և ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ ամուսնուդ մահվանից հետո արել ես դու քո սկեսրոջ համար. թե ինչպես թողել ես քո հորն ու մորը, քո ծննդավայրը և եկել ես այն ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։
Հռութն ասաց. «Տե՛ր իմ, քո առաջ շնորհ գտա, քանի որ մխիթարեցիր ինձ և քո աղախնի սրտից խոսեցիր. ես էլ քո աղախիններից մեկը թող լինեմ»։
Սկեսուրը նրան ասաց. «Այսօր որտե՞ղ հավաքեցիր և որտե՞ղ աշխատեցիր. օրհնյալ լինի նա, ով լավություն արեց քեզ»։ Եվ Հռութն իր սկեսրոջը պատմեց, թե որտե՛ղ է եղել, և ասաց. «Բոոս է այն մարդու անունը, որի մոտ աշխատեցի այսօր»։
Մովաբացի Հռութն ասաց Նոոմինին. «Գնամ արտը և ում մոտ բարեհաճություն գտնեմ, նրա հետևից հասկեր հավաքեմ»։ Նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։
Թող քո աչքերը լինեն այն արտի վրա, որտեղ հունձ են անում, և նրանց հետևից գնա։ Ահա ես պատվիրել եմ իմ պատանիներին, որ քեզ չդիպչեն։ Եթե ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր այդ պատանիների հանած ջրից»։
Երբ Աբիգեան Դավթին տեսավ, էշից շտապ իջնելով՝ Դավթի առաջ ընկավ, երկրպագեց նրան մինչև գետին