Այս արծաթն Ասորեստանի արքային տալու համար Մանայեմն Իսրայելի բոլոր հարուստների վրա հարկ դրեց, ամեն մեկից հիսունական սիկղ արծաթ վերցրեց։ Ասորեստանի թագավորը հետ դարձավ. չմնաց երկրում։
ՀՌՈՒԹ 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոոմինի ամուսինն այնտեղ մի ազգական ուներ, մեծ կարողության տեր մի մարդ՝ Ելիմելեքի ազգից։ Նրա անունը Բոոս էր։ Նա Նոոմինին այրության տուն տվեց, որ բնակվի նրա մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոեմին իր մարդու կողմից մի ազգական ուներ. նա շատ հարուստ մարդ էր Ելիմելեքի ազգատոհմից, և նրա անունն էր Բոոս։ |
Այս արծաթն Ասորեստանի արքային տալու համար Մանայեմն Իսրայելի բոլոր հարուստների վրա հարկ դրեց, ամեն մեկից հիսունական սիկղ արծաթ վերցրեց։ Ասորեստանի թագավորը հետ դարձավ. չմնաց երկրում։
Նա ուներ յոթ հազար ոչխար ու այծ, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և դաշտում արածող հինգ հարյուր մատակ էշ. ուներ նաև բազմաթիվ ծառաներ։ Նա երկրի վրա մեծամեծ գործեր էր անում, ազնվագույնն էր արևելաբնակներից։
Այդ մարդու անունը Ելիմելեք էր, նրա կնոջ անունը՝ Նոոմին, իսկ նրա երկու որդիների անունները՝ Մաալոն և Քելլոն։ Նրանք եփրաթացիներ էին, Հուդայի ցեղից։ Նրանք գնացին Մովաբի դաշտը և մնացին այնտեղ։
Մովաբացի Հռութն ասաց Նոոմինին. «Գնամ արտը և ում մոտ բարեհաճություն գտնեմ, նրա հետևից հասկեր հավաքեմ»։ Նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։
Արդ, չէ՞ որ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ մնում էիր, մեր ազգականն է։ Ահա նա այս գիշեր գարի է կալսում։