Եվ Հուդան ասաց իր հարսին՝ Թամարին. «Այրի՛ մնա քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելովմը մեծանա»։ Հուդան վախենում էր, որ նա էլ կմեռնի իր եղբայրների պես։ Թամարը գնաց ու մնաց իր հոր տանը։
ՀՌՈՒԹ 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ դուք պիտի սպասեի՞ք նրանց, մինչև որ մեծանան, և նրանց համար ձեզ հետ պիտի պահեի՞ք ամուսնանալուց։ Ո՛չ, աղջիկնե՛րս, ես ձեզանից ավելի եմ դառնացած, որովհետև Տիրոջ ձեռքը ծանրացավ ինձ վրա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ դուք մինչև նրանց մեծանալը պիտի սպասեի՞ք, դուք դրա համար պիտի զրկվեի՞ք ամուսնանալուց. ո՛չ, աղջիկնե՛րս. ես շատ եմ ցավում ձեզ համար, որովհետև Տիրոջ ձեռքը ինձ հարվածեց»։ |
Եվ Հուդան ասաց իր հարսին՝ Թամարին. «Այրի՛ մնա քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելովմը մեծանա»։ Հուդան վախենում էր, որ նա էլ կմեռնի իր եղբայրների պես։ Թամարը գնաց ու մնաց իր հոր տանը։
Ասացի, թե պիտի պահեմ իմ ճանապարհները, Որպեսզի չմեղանչեմ լեզվով. Բերանս զսպեցի, Երբ մեղավորն ինձ հակառակվեց։
Տիրոջ ձեռքը չարիք պատճառելու համար նրանց վրա էր, ինչպես ասել էր Տերը և ինչպես երդվել էր Տերը. և խիստ նեղեց նրանց։
Վերադարձե՛ք, աղջիկնե՛րս, և գնացե՛ք, որովհետև ես պառավել եմ, էլ մարդու չեմ գնալու. եթե ասեի էլ, թե հույս ունեմ և կամուսնանամ ու որդիներ կծնեմ,
Նրանք նորից բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Օրփան համբուրեց իր սկեսրոջը և վերադարձավ իր ժողովրդի մոտ, բայց Հռութը գնաց սկեսրոջ հետևից։
Լիքը գնացի, բայց Տերը դատարկ վերադարձրեց ինձ. հիմա ինչո՞ւ եք ինձ Նոոմին կոչում։ Տերն ինձ նկուն դարձրեց, և Ամենակարողը չարչարեց ինձ»։
Մարդ ուղարկեցին, հավաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը հե՛տ ուղարկեք, թող մնա իր տեղում, որ մեզ ու մեր ժողովրդին չկոտորի»։ Մի մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքն այն բանից հետո, երբ Իսրայելի Աստծու տապանակը այնտեղ էր մտել։