Այդ երկրում սով եղավ։ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր։
ՀՌՈՒԹ 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դատավորների կառավարման օրերին սով եղավ երկրում։ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց բնակվելու Մովաբի դաշտում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դատավորների կառավարության օրերին երկրում սով եղավ, և Հուդայի Բեթլեհեմից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիրը՝ պանդխտության։ |
Այդ երկրում սով եղավ։ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր։
Երկրում սով եղավ. այն նախորդ սովից բացի, որ եղել էր Աբրահամի ժամանակ։ Իսահակը գնաց Գերարայի փղշտացի արքա Աբիմելեքի մոտ։
Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։
Սաղոմոնի որդիներն էին՝ Բեթղեհեմ, Նետոփաթի, Ատարովթ, Հովաբի ցեղը, մանաթացիների կես ցեղը և Եսարային։
«Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր իմ դեմ ինչ-որ հանցանք գործի, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու, նրա հացի պաշարն եմ կտրելու, նրա վրա սով եմ բերելու և նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,
Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պես կարծր։
«Ես ատամնացավ բերեցի ձեզ վրա ձեր բոլոր քաղաքներում և հացի կարոտություն՝ ձեր բոլոր վայրերում, բայց չդարձաք ինձ»,- ասում է Տերը։
Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։
Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից, մի պատանի կար, որ ղևտացի էր և այնտեղ էր բնակվում։
Այս մարդը Հուդայի Բեթղեհեմ քաղաքից գնաց պանդխտելու որևէ տեղ, ուր որ պատահի։ Նա ճանապարհորդելով եկավ մինչև Եփրեմի լեռը և մինչև Միքայի տունը։