Փարավոնը հարցրեց Հովսեփի եղբայրներին. «Ի՞նչ գործ եք անում»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ թե՛ մենք, թե՛ մեր հայրերը, ոչխարների հովիվներ ենք»։
ՀՈՎՆԱՆ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան ասացին. «Պատմի՛ր մեզ՝ ինչո՛ւ են այս չարիքները մեզ վրա, ի՛նչ արհեստ ունես, որտեղի՛ց ես գալիս կամ ո՛ւր ես գնում, ո՛ր երկրից ես կամ ո՛ր ժողովրդից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան ասացին. «Հիմա ասա՛ մեզ, թե ո՛ւմ պատճառով է այս չարիքը եկել մեզ վրա, քո գործն ի՞նչ է, որտեղի՞ց ես գալիս և ո՞ր ժողովրդից ես դու»։ |
Փարավոնը հարցրեց Հովսեփի եղբայրներին. «Ի՞նչ գործ եք անում»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ թե՛ մենք, թե՛ մեր հայրերը, ոչխարների հովիվներ ենք»։
Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։
Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, խոստովանի՛ր և պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, և մի՛ թաքցրու ինձնից»։
Սավուղն ասաց Հովնաթանին. «Ասա՛ ինձ, ի՞նչ ես արել»։ Հովնաթանը պատմեց նրան՝ ասելով. «Իմ ձեռքի գավազանի ծայրով մի քիչ մեղր կերա և հիմա պիտի մեռնե՞մ»։
Դավիթն ասաց. «Ո՞վ ես, որտեղի՞ց ես»։ Պատանյակն ասաց. «Ես եգիպտացի եմ, մի ամաղեկացու ծառա։ Տերս ինձ լքեց, քանի որ երրորդ օրն է, ինչ հիվանդ եմ։