Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ հարևանները և նրանք, որ նախապես տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր և մուրում»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդժամ հարևաններն ու նրանք, որ նախկինում նրան տեսել էին, որ մուրացիկ էր, ասում էին. «Այդ նա չէ՞, որ նստած մուրում էր»։

Տես գլուխը



ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:8
9 Խաչաձեւ Հղումներ  

Եկան Երիքով։ Մինչ Հիսուսն իր աշակերտների և մեծ բազմության հետ դուրս էր գալիս Երիքովից, Տիմեի որդին՝ Բարտիմեոսը, որ կույր էր, ճանապարհի եզրին նստած՝ մուրում էր։


Նրա շուրջը գտնվողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմությունը ցույց տվեց նրա հանդեպ, և ուրախանում էին նրա հետ։


Երբ նա մոտենում էր Երիքովին, մի կույր, ճանապարհին նստած, մուրում էր։


Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, այլ պարզապես նման է նրան։ Իսկ ինքն ասում էր՝ ես եմ։


Նրանք երկուսով գնացին, մինչև որ հասան Բեթղեհեմ։ Երբ նրանք եկան Բեթղեհեմ, ամբողջ քաղաքն իրար անցավ նրանց պատճառով։ Ասում էին. «Սա՞ է Նոոմինը»։


Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։


Եվ նա դա տվեց նրան։ Դավիթն այդ օրը ելավ ու փախավ Սավուղի առաջից։