իսկ դռան մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, և սրանք հոգնեցին դուռը փնտրելուց։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:59 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք քարեր վերցրին, որ նետեն նրա վրա, բայց Հիսուսը խույս տվեց և տաճարից ելավ գնաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդժամ նրանք քարեր վերցրին, որ նրա վրա նետեն, բայց Հիսուսը թաքնվեց և տաճարից դուրս գնաց։ |
իսկ դռան մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, և սրանք հոգնեցին դուռը փնտրելուց։
Տիրոջ անունը տվողը թող մահապատժի ենթարկվի։ Ողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Տիրոջ անունը տվողը, պանդուխտ լինի նա թե բնիկ, մահապատժի թող ենթարկվի։
Եվ Հիսուսն այնուհետև համարձակ չէր շրջում հրեաների մեջ, այլ այնտեղից գնաց անապատին մոտակա մի վայր՝ մի քաղաք, որի անունն էր Եփրաիմ, և իր աշակերտների հետ այդտեղ էր մնում։
Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քարկոծել քեզ, իսկ դու նորից այնտե՞ղ ես գնում»։
Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք, հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք»։ Հիսուսն այս խոսեց ու գնաց, նրանցից թաքնվեց։
Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրե՛ք նրան և ձեր Օրենքի համաձայն նրան դատե՛ք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որևէ մեկին սպանելն օրինավոր չէ»
Նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները և բոլորը միասին նետվեցին Ստեփանոսի վրա։
Դավիթը մեծ տագնապի մեջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետև ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար։