ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։ |
Ձեզ՝ իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչեք խելամուտ լինել իրավունքի մեջ, լավ չէ դատաստանի ժամանակ աչառու լինել»։
Դատի ժամանակ անիրավ մի՛ եղիր, աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո մերձավորին։
«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Արդար դատաստանո՛վ դատեք, ողորմությո՛ւն և գթությո՛ւն արեք յուրաքանչյուրդ ձեր եղբորը։
Յուրաքանչյուրին դիտում եք ըստ արտաքին տեսքի. եթե մեկն իր մեջ վստահ է, որ Քրիստոսին է պատկանում, թող հետևյալն էլ խորհի իր մտքում, որ ինչպես ինքն է պատկանում Քրիստոսին, նույնպես և մենք ենք պատկանում։
այդ դեպքում դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի և չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի։