և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ոչ ոք չի տեսել Հորը. միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։ |
և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։
Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։
Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտե, թե ո՛վ է Որդին, բացի Հորից, և թե՝ ո՛վ է Հայրը, բացի Որդուց և նա, ում կկամենա Որդին հայտնել»։
Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։
Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ մեղք չէին ունենա։ Բայց այժմ տեսան գործերը և ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։
Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն եք երբևէ լսել և ո՛չ էլ նրա երեսն եք տեսել։
Նրան ասացին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ո՛չ ինձ եք ճանաչում և ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, թերևս իմ Հորն էլ կճանաչեիք»։
և չեք ճանաչում նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան. և եթե ասեմ, թե նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախոս կլինեմ. սակայն ես ճանաչում եմ նրան և նրա խոսքը պահում եմ։
որ միայն ինքն ունի անմահությունը, բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիվ և զորություն հավիտյանս։ Ամեն։
Աստծուն ոչ ոք երբևէ չի տեսել։ Բայց եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կբնակվի, և նրա սերը մեր մեջ կատարյալ կդառնա։