Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ Երուսաղեմում՝ Ոչխարների ավազանի՝ Պրոբատիկեի մուտքի մոտ, մի տեղ կար, որ եբրայերեն անվանվում էր Բեթհեզդա, որ հինգ սրահ ուներ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երուսաղեմում՝ Ոչխարաց դռան մոտ, մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որը հինգ սրահ ունի։

Տես գլուխը



ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:2
14 Խաչաձեւ Հղումներ  

ապա դեպի Եքթիերան դարպասը և Անամայելի աշտարակով մինչև Ջրավազանի դարպասը։ Երգերի ձայնը լսվում էր ամենուր, որովհետև Եզրասը հրամայել էր կանգնել պարսպի բոլոր դարպասների վրա և երգել։


Եղիասիբ մեծ քահանան և նրա քահանա եղբայրները ոտքի ելան և շինեցին Ջրմուղի ավազանի դարպասը, սրբագործեցին այն և կանգնեցրին նրա դռները և կառուցեցին այն մինչև Անամայելի աշտարակը։


Այդտեղից մինչև Ջրաբուխի դարպասն էլ նորոգեցին պղնձագործներն ու քաղաքի մեծատունները։


Իսկ դուք երկու պարիսպների մեջտեղը՝ հին ջրմուղից ավելի ներս, ջուր պիտի հանեք ձեզ համար՝ առանց ձեր հայացքն ուղղելու նրան, որ սկզբից շինել էր այն՝ առանց նրա հիմնադրողին հեռվից հեռու ճանաչելու։


ի հայտ պիտի բերեն Դավթի բարձր ապարանքի գաղտնի անցքերը։ Եվ պիտի տեսնեն, որ դրանք շատ են։ Հին ջրմուղը պիտի շուռ տան դեպի քաղաք,


Իսկ երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրա՝ Քարահատակ, եբրայերեն՝ Կապպաթա, կոչված վայրում։


Խաչափայտը նա ինքն էր վերցրել և բարձրացնում էր Գագաթ, եբրայերեն՝ Գողգոթա, կոչված վայրը,


Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև Հիսուսի խաչելության տեղը մոտ էր քաղաքին (տախտակն էլ գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն)։


Հիսուսը նրան ասաց՝ Մարիա՛մ։ Նա էլ եբրայերեն դիմեց նրան ու ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանվում է «վարդապետ»)։


Դրա մեջ պառկած էր հիվանդների, կույրերի, կաղերի և գոսացածների մի մեծ բազմություն, որ սպասում էին ջրերի խառնվելուն։


Հիսուսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, և ահա ամենքդ զարմացել եք։


Եվ երբ նա հրաման տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ձեռքով նշան արեց ժողովրդին։ Երբ կատարյալ լռություն տիրեց, խոսքն ուղղեց ժողովրդին եբրայեցիների լեզվով ու ասաց.


Ապա ոգիները նրանց հավաքեցին մի տեղ, որ եբրայերեն կոչվում է Արմագեդոն։


Եվ իրենց վրա որպես թագավոր ունեին դժոխքի հրեշտակին, որի անունը եբրայերեն Աղբադոն էր, որ հայերեն կոչվում է Կորուսիչ։