Նրանց ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից և երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք և այս ժողովրդի համար բավարար ուտելիք չգնենք»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք՝ ուտելիք գնելու)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քանի որ նրա աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու։ |
Նրանց ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից և երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք և այս ժողովրդի համար բավարար ուտելիք չգնենք»։
Եվ այդ խոսքի վրա նրա աշակերտները եկան ու զարմանում էին, որ նա խոսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թե՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խոսում դրա հետ։
Եվ սամարացիների այդ քաղաքից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե՝ «Ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի»։
Եկավ Սամարիայի մի քաղաք, որի անունն էր Սյուքար, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդուն՝ Հովսեփին։