Եղիան առավ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տվեց իր մորը՝ ասելով. «Տե՛ս, որ կենդանի է քո որդին»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:51 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մինչ իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին, որ նրա որդին կենդանի է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մինչ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին. «Քո որդին կենդանի է»։ |
Եղիան առավ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տվեց իր մորը՝ ասելով. «Տե՛ս, որ կենդանի է քո որդին»։
Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։
Նա հարցրեց նրանց, թե ո՞ր ժամին ապաքինվեց։ Նրան ասացին. «Երեկ՝ հետմիջօրեի ժամը մեկին, ջերմը նրան թողեց»։
Հայրը հասկացավ, որ այդ ժամին էր, երբ Հիսուսը նրան ասաց՝ «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատացին՝ ինքն ու իր ամբողջ ընտանիքը։