Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց, երբ նրանք զոհ էին մատուցում, և նրանց արյունը խառնվեց զոհերի արյան հետ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց երբ Գալիլեա եկավ, գալիլեացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք ևս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղեմում՝ տոնի օրը, քանի որ նրանք էլ էին եկել տոնին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց երբ Գալիլեա եկավ, գալիլեացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք տեսել էին այն ամենը, ինչ արել էր Զատկի տոնին Երուսաղեմում, քանի որ նրանք էլ էին եկել տոնին։ |
Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց, երբ նրանք զոհ էին մատուցում, և նրանց արյունը խառնվեց զոհերի արյան հետ։
Երբ Հիսուսը վերադարձավ ծովի մյուս կողմը, ժողովուրդը նրան լավ ընդունեց, որովհետև ամենքը նրան էին սպասում։
Երբ Հիսուսը զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատերը հավատացին նրա անվանը, քանի որ տեսնում էին նրա կատարած նշանները։
Նա գիշերով եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։
Տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին, քո արուները պետք է կանգնեն Տիրոջ՝ քո Աստծու առջև այն վայրում, որ կընտրի Տերը։ Ոչ ոք Տիրոջ՝ քո Աստծու առջև դատարկաձեռն չպետք է երևա,