Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, մարգարեների միջոցով զգուշացրեց նրանց, կանխավ առաքեց իր պատգամախոսներին, որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր սրբավայրը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, ինչը դուք չէիք ցանել. ուրիշներն աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչ դուք չեք մշակել. ուրիշներն աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։ |
Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, մարգարեների միջոցով զգուշացրեց նրանց, կանխավ առաքեց իր պատգամախոսներին, որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր սրբավայրը։
Ու ես միշտ էլ կանխավ ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, և ասացի. “Մի՛ արեք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ”։
Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը։
Եվ սամարացիների այդ քաղաքից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե՝ «Ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի»։
Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։
Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերն իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։
Իսկ խոսքը ունկնդրածներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ հինգ հազարի։
Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում։ Նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։
Եվ սահմանված չափից դուրս չենք պարծենում ուրիշի աշխատանքով, այլ հույս ունենք, որ ձեր հավատը կաճի, և մեր աշխատանքն ավելի կմեծանա ձեզ մոտ՝ մեզ տրված սահմաների մեջ,