ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Այդ ես եմ, որ խոսում եմ քեզ հետ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ՝ քեզ հետ խոսողը»։ |
Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”։
Բայց արդեն ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք. եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք»։
Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ։ Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։