ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ՝ վրան ձուկ ու հաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ցամաք ելան, տեսան վառած ածուխի մի կրակատեղ, վրան՝ ձուկ ու հաց դրված։ |
Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն, որովհետև նրանցից ոմանք հեռվից են եկել»։
Այնտեղ կային ծառաներ ու պահակներ, որոնք, քանի որ ցուրտ էր, խարույկ էին վառել ու տաքանում էին։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել ու տաքանում էր։
Մյուս աշակերտները նավակով եկան, և քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարյուր կանգունի չափ միայն, սկսեցին քաշել ուռկանը ձկներով հանդերձ։
Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին։ Նույն ձևով և ձկներից, որչափ կամեցան։
«Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսքան մարդու համար»։