Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ |
Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այս է, որ ասել էր, և հավատացին Սուրբ Գրքին ու Հիսուսի ասած խոսքին։
Թե՞ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք,
կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։